News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության  դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խոսքը Թուրքիայի մասին է։ Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի քայքայմանը։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ ներկա իրավիճակը ենթադրում է անվտանգության նոր ռազմավարության շտապ ընդունման անհրաժեշտություն, որը պետք է հիմնված լինի մի քանի սկզբունքների վրա, ինչը ՀՀ իշխանությունների ներկա քաղաքականության պայմաններում անհնար է։ «Առաջին սկզբունքը պետության եւ անձի անվտանգության ապահովման կայուն համակարգն է հայ ինքնության պահպանմամբ։ Բացի այդ, ռազմավարությունը պետք է հիմնված լինի երաշխիքների վրա, այդ թվում իրավունքի գերակայության, իրական դեմոկրատական արժեքների, արդյունավետ պետական համակարգի, բանակի մարտունակության եւ այլ սկզբունքների»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ այսօր կատարվում են կոպիտ սխալներ, որոնք կարող են հանեգցնել անդառնալի հետեւանքների։ Թաթոյանը վստահ է, որ այսօր տեղի ունեցողը ոչ մի ընդհանուր բան չունի սահմանազատման հետ, քանի որ այդ գործընթացը ենթադրում է քարտեզների առկայություն, մանրամասն կադաստրային հետազոտություն, պահանջների գնահատում, ճանապարհային քարտեզների ուսումնասիրություն, բնակչության իրավունքների պարտադիր հաշվառում։

Նախկին օմբուդսմենը հիշեցրել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների մասին։ Նա ավելացրել է, որ սահմանազատման հանձնաժողովը իրավունք չունի հանդես գալ հայտարարություններով, որոնք կարող են հետեւանքներ ունենալ ողջ երկրի համար։ «Այդ հանձնաժողովը ստեղծվել է կառավարության ղեկավարի անձնական իրավական ակտի հիման վրա՝ հղում կատարելով այն օրենքին, որը հնարավորություն է տալիս ձեւավորել միայն խորհրդակցական մարմին։ Հանձնաժողովի գործունեությունը պետք է վերաբերի միայն այդ հանձաժողովի անդամների շահերին։ Ի՞նչ կապ ունի այստեղ ողջ երկիրը։ Եթե կանոնակարգը որոշված չէ, եթե համաձայնեցված չեն հարցերը նախագծի շուրջ, ինչպե՞ս կարելի է այդ հանձնաժողովի անունից հայտարարություններ անել, որոնք կհանգեցնեն հետեւանքների բնակչության անվտանգության խախտման մասով»,- նշել է Արման Թաթոյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ
Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո․․․
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն
Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու...
Ամենաշատ