News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում՝ «Ուիգմորում», իրավապահնների կողմից խուզարկություններ իրականացնելուն։

«Ես ինքս տեղյակ չեմ, ես կառավարությունում նիստի էի, էնտեղից եկել եմ այստեղ, շատ բան չգիտեմ: Ինքս ծանոթացելու եմ լրատվությունից, կխնդրեմ հարցն իրենց ուղղել, և իրենք պարզաբանումներ կտան»,- ասաց նախարարը:

Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»։

Ավանեսյանը հերթական անգամ հերքեց, որ «Ուիգմոր» ընկերության հետ ինքը կամ իր ընտանիքի որեւէ անդամ ունի կապվածություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում՝ «Ուիգմոր քլինինգում» խուզարկություններ են իրականացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ