News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա հույս հայտնեց, որ գաղափարը հնարավոր կլինի իրականացնել։

Նրա խոսքով, դա թույլ կտա Հայաստանին օգտագործել համաշխարհային տեխնոլոգիական ռեսուրսները, խթանել միջազգային համագործակցությունը, արագացնել կենսունակ և նորարար տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը և Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում որպես գլոբալ խաղացող դիրքավորել։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ