News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երթուղային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանություն սկսելու համար, Սամվել Վարդանյանը խուլիգանության հոդվածով ձերբակալվել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:

Քաղաքացիներից մեկը, նկատելով, որ Ասլանյանը ավտոբուսով է երթեւեկում, նրան նկարահանում է ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դուք»: Երբ Ասլանյանը հրում է ու ասում՝ «ոչխա՛ր, թող իջնեմ», որ թույլ տան իջնել ավտոբուսից, քաղաքացին ասում է. «Մի խփի, այ ժեխ բիձա»:

Տեսանյութին «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, 3 պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է...
Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ. ԶԼՄ
Ստամբուլի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է օգտագործել...
ԱՄՆ-ում Binance-ի հիմնադրին դատապարտել են չորս ամսվա բանտարկության. Bloomberg
Չանպեն Չժաոյին դատապարտել են քառամսյա բանտարկության...
Չինաստանի հարավում ճանապարհապաստառի փլուզման հետեւանքով մահացել է 19 մարդ. Xinhua
Տուժել է առնվազն 30 մարդ...
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը...
ԱՄՆ-ում վթարվել է F-16 կործանիչ
Երեքշաբթի վթարի է ենթարկվել ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչ...
Ամենաշատ