News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Renault» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվավածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգության բժիշկների հերթապահ խումբը և Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ բեռնատարը եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի մարզում իրանական համարանիշերով բեռնատար է կողաշրջվել
Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում...
Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում անշարժ գույքը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության...
Երիտասարդը փողոցում շրջում էր զինված. նրա մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ և ծալովի դանակ
Մայիսի 20-ի ժամը 23-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին...
Ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մեղադրանք է ներկայացվել իշխանության զավթման փորձ կատարելու համար․․․
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետը պարբերաբար ՀՀ է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 89 դեպք. գրանցվել է 8 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ