News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝

  • 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ.
  • ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ.
  • 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 172 մլն 486 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առևտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիտակետում գտնված առանցքային վկաները Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք են տալիս․ զոհվածի հարազատ
Մյուս վկան հաստատել է մի կարևոր հանգամանք, որ իրենց ձեռքում առկա քարտեզների հիման վրա հնարավոր չէր ճշգրիտ որոշում կայացնել․․․
Telegram-ով թմրամիջոցների իրացմանն և 78 մլն դրամի փողերի լվացման գործով նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով…
Ընթանում է Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը (ուղիղ)
Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ․․․
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռով
Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք...
Ադրբեջանում յուրացումների մեղադրանքով ՊՆ ֆինանսական ծառայության երկու ղեկավար է ձերբակալվել
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերի գողություն)՝ առանձնապես խոշոր չափերի գողության մեղադրանքով...
Ամենաշատ