News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վերջերս ՆԱՏՕ-ին միացած Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում Հյուսիսատլանտյան ռազական դաշինքին կոչ է արել պատրաստվելու Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը, թեև դա քիչ հավանական է համարում: Մինչդեռ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի հետ մտնել հակամարտության մեջ:

Ստուբը ՆԱՏՕ-ի մյուս երկրների ղեկավարներին հորդորել է Ռուսաստանի դեմ իրենց հռետորաբանությունը «ռազմաշունչ» դարձնելու փոխարեն սեփական բանակները նախապատրաստել հնարավոր հակամարտության:

Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ «Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգի» վերաբերյալ վերջին հրապարակային նախազգուշացումները շեղում են եվրոպական երկրների ուշադրությունը Կիևին օգնելու և իրենց զինվորականներին պատրաստելու գործից:

Ըստ պարբերականի՝ Ստուբը չի հավատում, որ Մոսկվան մինչև 2030 թվականը կհարձակվի ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հերքել է նման մեղադրանքները։

Ստուբը եվրոպական երկրներին հորդորել է «ավելի ֆիննավարի» մտածել: «Այսինքն՝ ավելի պատրաստված։ Մենք պետք է պատրաստվենք վատթարագույնին, որպեսզի խուսափենք դրանից»,- հավելել է նախագահը։

Եվրոպական մյուս երկրների դիտարկելիք միջոցառումների թվում Ստուբը նշել է ռազմական զորակոչը, որը պարտադիր է Ֆինլանդիայում: Նա նաև ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել աջակցելու Ուկրաինային «ամեն գնով»՝ նշելով, որ Ֆինլանդիան հանուն այդ աջակցության դատարկում է զինամթերքի «սեփական պահեստարանները» և հետո միայն կհամալրի դրանք։

Ֆինլանդիայի նախագահը շեշտել է, որ երկրին չի մտահոգվում Ֆինլանդիայի սահմանի երկայնքով իր ներկայությունն ավելացնելու՝ Ռուսաստանի ծրագրերով։ «Մենք չենք անհանգստանում այդ ամենից, բայց պատրաստ ենք դրան»,- ասել է Ստուբը:

Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միացել է 2023 թվականի ապրիլի 4-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բլինքեն. ԱՄՆ-ն լրացուցիչ 2 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները «շտապում են» տրամադրել ռազմական օգնության մեծ...
Politico. Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան զենքի կիրառման արգելքը
Հիմա գլխավոր խնդիրը Սպիտակ տան քաղաքականությունն է՝ սահմանափակելու Ռուսաստանի ներսում...
Խորվաթիայում ձերբակալված Պուտինի կնքահոր՝ Մեդվեդչուկի զբոսանավը պաշտոնապես հայտնվել է Ուկրաինայի իրավասության տակ
Նավը ստացել է Ուկրաինայի պետական ​​դրոշով նավարկելու իրավունքի վկայական։ Ուկրաինայի ծովային և ներքին...
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է Ռաբոտինո գյուղը Զապորոժիեում եւ Գլուբոկոյե եւ Լուկյանցի գյուղերը Խարկովում վերցնելու մասին
Ռուսական զորքերը գյուղեր են գրավել Զապորոժիեում եւ Խարկովում...
Թաթարստանում փակել են օդանավակայաններն անօդաչուների գրոհի պատճառով
Թաթարստանի օդանավակայանները փակ են...
Տարհանում Խարկովից չի նախատեսվում. քաղաքապետ
Խարկովից տարհանում չի նախատեսվում...
Ամենաշատ