Թաթարստանի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքն անօդաչուների գրոհի պատճառով, տեղեկացրել է «Ռոսավիացիան»։ ՊՆ տվյալներով՝ մայիսի 15-ի առավոտյան շրջանը ենթարկվել է ինքնաթիռատիպ անօդաչուի հարվածին, որը ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով։
«Կազանի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում եւ չի ուղարկում օդանավեր ժամը 07.27-ից, Նիժնեկամսկի օդանավակայանը՝ 07.55-ից, տեղեկացրել է «Ռոսավիացիայի ներկայացուցիչ» Թելեգրամ-ալիքը։
Թռիչքների անվտանգության ապահովման համար օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները եւ օդանավակայանների ծառայությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, նշվել է հաղորդագրությունում։
Մայիսի 15-ի առավոտյան դրոնների գրոհին ենթարկվել է ոչ միայն Թաթարստանը։ Անօդաչուների հարված է հասցվել Ռոստովի մարզի Պրոլետարական շրջանի վառելիքի կայանին։ Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ն ATACMS հրթիռներով հարվածել է Բելբեկի ռազմական օդանավակայանին Սեւաստոպոլում, որտեղ տեղակայվում է 4-րդ գվարդիական բանակի ՀՕՊ ավիացիոն 38-րդ գունդը, ինչից հետո օդանավակայանում հրդեհէ սկսվել։