Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը մեծ թափ է հավաքել՝ գրանցելով միջինը 9%-ի աճ։ Դրա մասին մայիսի 15-ին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության ծավալն իսկապես ընդարձակ է։ ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն է և երկրի առանցքային գործընկերը։
ՎԶԵԲ-ը Հայաստանում մասնակցել է ավելի քան 200 նախագծերի ֆինանսավորմանը։ Հայաստանի պորտֆելի 80%-ը պատկանում է մասնավոր հատվածին, ինչը տպավորիչ ցուցանիշ է։ Այս տարիների ընթացքում կենսական նշանակություն ունեցող ոլորտներում զգալի արդյունքներ են ձեռք բերվել։
Երկար տարիների արդյունավետ համագործակցության ընթացքում ձեռնարկվել են Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող մի շարք նախաձեռնություններ։ Մեծ նշանակություն ենք տալիս ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին բիզնեսին աջակցելը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումը։
ՀՀ նածխագահը հավելել է, որ ՎԶԵԲ-ը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ՎԶԵԲ-ի և ՀՀ-ի համագործակցությունը կամրապնդվի: