News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 01
Տեսնել լրահոսը

Բնակչության տարհանում քաղաքից չի նախատեսվում, ընդհակառակը, քաղաքապետի խոսքով, այժմ Խարկով են գալիս մարդիկ մարզի այն բնակավայրերից, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում ռոււսական զորքերի հարձակման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Ավելի քան 8 ժամ շարունակվում է օդային տագնապը, բայց գիշերը հանգիստ ենք անցկացրել։ Մեկ օրում եղել են հարձակումներ բնակելի կառույցի վրա։ Թշնամին օգտագործում է մարդկանց վախեցնելու տեխնիկա, որպեսզի մարդիկ հեռանան քաղաքից»,- նրան մեջբերել է «Украинская правда»-ն։

Չնայած արդեն քաղաք է եկել ավելի քան 6 հազար մարդ, նրանց տեղավորել են հանրակացարաններում եւ տրամադրում են «հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց քիչ թե շատ պաշտպանված զգան»,- ասել է քաղաքապետը։

Տերեխովը նշել է, որ քաղաքը տարհանվածների համար բավականաչափ իրեր ունի, բայց կա էլեկտրամատակարարման խնդիր։

«Մարտի 23-ի գնդակոծություններից հետո, երբ ավերեցին ՋԷԿ-ը եւ տրանսֆորմատորային ենթակայանները, մենք այսօր սեփական էլեկտրաէներգիայի գեներացիա չունենք։ Իհարկե, այդ պատճառով կան անջատումներ թե՛ ձեռնարկությունների, թե՛ բնակելիների համար։ Իրավիճակը լարված է»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանիան Ուկրաինային աջակցելու համար խոստանում է տարեկան 3 միլիարդ ֆունտ ստերլինգ հատկացնել
Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ռիվզը նշել է, որ Բրիտանիայում ծախսերը զգալիորեն գերազանցում են եկամուտը, ուստի սպասվում է բյուջեի մի շարք հոդվածների կրճատում, որոշ հարկերի ավելացում...
Լավրովը շիզոֆրենիկական է անվանել Զելենսկու «հաղթանակի պլանը»
Զելենսկու «հաղթանակի պլանը» շիզոֆրենիկական է...
Պուտինը չի շահի պատերազմն Ուկրաինայում, անգամ Հյուսիսային Կորեայի զորքերով. Պենտագոնի ղեկավար
Հյուսիսային Կորեայի զորքերը չեն օգնի, որ Պուտինը շահի պատերազմը...
Լատվիայի մայրաքաղաքը կրկին կհրաժարվի տոնական հրավառությունից՝ ուկրաինական պատերազմի պատճառով
Այս տարի Ռիգայում հրավառություն չի լինի Անկախության օրվա՝ նոյեմբերի 18-ի և Ամանորի...
Հնդկական բանկերը, չինացիների և թուրքերին հետևելով, հրաժարվում են Ռուսաստանի հետ աշխատելուց
Մոսկվան, ըստ Ալիպովի, խնդրի լուծման հույս ունի ԲՐԻԿՍ-ի մակարդակով...
FT. Հյուսիսային Կորեայի զինվորները գտնվում են Ուկրաինայի սահմանից 50 կմ հեռավորության վրա
Ուկրաինայի հետախուզության աշխատակիցների տվյալներով՝ 3 հազարից միայն մի քանի հարյուրն են հատուկ...
Ամենաշատ