Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարվա հուլիսին կարող է ավելի վաղ հետաձգված այց կատարել ԱՄՆ՝ կապված հուլիսի 12-13-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ։ Այս մասին Վաշինգտոնում ամերիկա-թուրքական 39-րդ խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք նախագահ Էրդողանին հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Թուրքիան կարևոր և դրական դեր է խաղացել ուկրաինական հակամարտության համատեքստում»,- Բասի խոսքերն է մեջբերում Yeni Akit թերթը։
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում։
Էրդողանի այցն ԱՄՆ ի սկզբանե նախատեսված էր, ըստ թուրքական իշխանությունների, մայիսի սկզբին: Լրատվամիջոցները հայտնել են, որ այն պետք է լիներ մայիսի 9-ին։