News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքերը, որոնց շրջանակում կազմակերպվում են արեւմտյան չափորոշիչների համապատասխան զինվորականների պատրաստման աշխատաժողովներ, երկուշաբթի տեղեկացրել են Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։

Regex 2024 շտաբային զորավարժանքներում իրականացվելու են մի քանի սցենարներ ընթացիկ տարում։ Առաջին աշխատաժողովը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մինչեւ մարտի 1-ը, երկրորդը՝ ապրիլի 22-26-ը։

«Զորավարժանքները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի Միավորված ուժերի հրամանատարության աջակցությամբ Նեապոլում (Իտալիա) եւ ուղղված են  զինվորականների պատրաստմանը պլանավորման եւ զորավարժությունների անցկացման արեւմտյան չափորոշիչների համապատասխան, ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, բազմազգ միջավայրում ուժերի օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը եւ գնահատմանը»,- նշվել է հաղորդագրությունում, որը հրապարակվել է ՊՆ կայքում։

Նշվել է, որ միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 20-24-ին Գիտության եւ ռազմական հիշողության գործակալությունում, ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Բահրեյնի Թագավորությունից, Մարոկկոյից, Ղազախստանից, Պակիստանից, Թունիսից, Մալթայից, Աֆրիկյան Միությունից (Գանա եւ Բենին) եկած մոտ 30 ներկայացուցիչների, ինչպես նաեւ Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվայի նախագահն ու Լատվիայի վարչապետը ժամանել են Կիև
Նաուսեդան հայտնել է, որ այցի ընթացքում կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ
Bloomberg. Իրանը կարող է սկսել բալիստիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները բազմիցս զգուշացրել են Թեհրանին չդիմել նման քայլի, և դիվանագիտական ​​ջանքեր...
Շվեյցարիան Ֆրանսիայի հետ զորավարժություններ կանցկացնի
Խոսքը երկու երկրների օդային տարածքում չորս շվեյցարական F/A-18 կործանիչների և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նույնքան Rafale կործանիչների համատեղ թռիչքների մասին է...
Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում ռուսական հրթիռները խփելու անհրաժեշտության մասին
Լեհաստանը եւ Ուկրաինայի սահմանակից մյուս երկրները պետք է խփեն ռուսական հրթիռները...
Թուրքիայի խոշորագույն պետական ​​բանկը դադարեցրել է ռուբլիով գործառնությունները
Նման քաղաքականություն են վարում նաև Թուրքիայի պետական ​​այլ բանկեր, մինչդեռ որոշ մասնավոր վարկային կազմակերպություններ դեռ շարունակում են ռուբլով հաշիվներ բացել...
ՆԱՏՕ-ն ռուսական խոշոր գրոհից հետո կուժեղացնի ռազմական օգնությունն Ուկրաինային
Հյուսիսատլանտյան դաշինքը կուժեղացնի ռազմական օգնությունն Ուկրաինային...
Ամենաշատ