ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արձագանքել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձին։
«Ցնցված և ապշած եմ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակոցից։ Նրան շուտափույթ ապաքինման համար կորով եմ մաղթում։ Իմ մտքերը Ռոբերտ Ֆիցոյի, նրա ընտանիքի և Սլովակիայի ժողովրդի հետ են»,- գրել է Ստոլտենբերգն Х-ի իր միկրոբլոգում: