News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու  բիրտ գործիքի: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արդեն նախկինի պես լուռ չեն, Արևմուտքից քարտ բլանշ ստացած իշխանությաններին չի հանդուրժվում ավտորիտար ռեժիմներին բնորոշ ծավալուն բռնություններն ու ապօրինությունները։

«Իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը աննախադեպ մասշտաբի է հասել՝ արձանագրում է Freedom House-ի զեկույցը՝ փաստելով ՔՊ սկանդալային դրամահավաքը։  Իսկ դատախազությունը դեռ ուսումնասիրում է՝ առանց քրգործ հարուցելու։  Ձեզ պետք է որ պետական շահը  մտահոգեր, խնդիր չե՞ք տեսնում, որ 506 մլն-ի 90%-ը 1-1,2 մլն անոց նվիրատվություններ են, որոնց մեծ մասն  անտեղյակ է իր նվիրատվությունից։  Ցավոք, դատախազության հետագա վարքը խիստ կանխատեսելի է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Լիլիթ Գալստյանը նշեց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի արձագանքում նաև քաղաքական հետապնդումների զոհերի ձերբակալության այն բացահայտ դեպքերին, երբ մեղադրվողներին ձեռնաշղթա են հագցնում ու փռում ասֆալտին՝ կոպտորեն խախտելով «Ոստիկանության մասին» օրենքը։

«Անկարելի է համոզել, թե Աշոտյանը, Ասլանյանը, Մալյանը, Սաղաթելյանը, Սամսոնյանը   քաղաքական հիմքով կալանավորված չեն: Գուցե սրանք ձեր դատախազական բարձունքից մանրուքներ են թվում, կամ լռելը հարմարավե՞տ է, օրվա իշխանության ճաշակով։ Բա դուք մեր պետական շահերի հակասահմանադրական ընթացքն էլ չե՞ք տեսնում»,- ասաց նա։

Լիլիթ Գալստյանը նշեց, որ Փաշինյանը որպես բարի կամքի դրսևորում թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք հանդիսացող՝ չգաղտնազերծվող ականապատ դաշտերի քարտեզը։

«Պետք է, որ իմանաք, թե ինչպես է որակվում թշնամուն գաղտնի տեղեկություններ փոխանցելը՝ պետական դավաճանություն։  Ասելիք կամ անելիք չունե՞ք։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանում՝ սկզբունքորեն հակադրվում է Սահմանադրությանը, այն գործողություն է պետության տարածքային ամբողջականության դեմ։ Ի՞նչ լիազորություններ ունեն վարչապետն ու նրա անհատական իրավական ակտով ստեղծված ինչ-որ խորհրդատվական հանձնաժողով։ Սահմանադրության ո՞ր հոդվածով են հիմնավորված այս հակապետական գործողությունները։

Տիկին Վարդապետյան, կդժվարանամ ձեզ ոչ կոմպետենտ համարել,  բայց մի բանում համոզված եմ՝ դուք ակնհայտորեն դատախազությունը  ծառայեցնում եք քաղաքական իշխանությանը՝ ավելի կոնկրետ  ռեժիմի պաշտպանության շահերին։

Նաև, վստահաբար, գիտակցում եք՝ գալու է ձեր կայացրած և հատկապես՝չկայացրած որոշումների համար պատասխան տալու ժամանակը»։

Ընդդիմադիր պատգամավորը խոսքն ուղղեց նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին. «Այո, չի կարելի սուտ խոսել։ Այո, չի կարելի լրագրող ծեծել։

Այո, չի կարելի քաղաքացու վրա թքել։ Չի կարելի ճանապարհներ փակելով, արագացույց ջարդելով, դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ։

Տիկին Մարիա Կարապետյան և մյուսներ,

Ընդդիմությանն ինչ-որ կայսրության հետ գործակցելու մեջ մեղադրելուց առաջ՝ բացեք ձեր աչքերն ու տեսեք անվերջ ստի և աղետի մեջ թաղված ձեր կայսրությունը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ
Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի...
«Փաստ». Ինչի՞ համար է պայքարը. որ բացառվեն «գիշերային կապիտուլյացիաները»
«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական...
«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում եւ պետության մասին...
«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին
Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել...
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի...
«Հրապարակ». Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը
Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել...
Ամենաշատ