News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ծավալմանը զուգահեռ, հաճախ կարելի է այսուայնկողմից լսել հիմնականում միտումնավոր-հակաքարոզչական, երբեմն՝ միամիտ հարցադրումներ, թե ինչի համար է պայքարը, ինչ առաջարկություններ են անում պայքարողները և այսպես շարունակ: Սա՝ այն դեպքում, երբ թե՛ շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, թե՛ շարժման «առաջին շարքի» այլ ներկայացուցիչներ հենց այդ «ինչի համար»-ի մասին են անընդհատ խոսում: Բերենք ընդամենը 1 օրինակ:

«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական կորպուսի, կարելի է ասել, կորիզը, նախօրեին հայտարարությամբ անդրադարձավ «սահմանազատման» թեմային: Դիվանագետների գնահատականը հստակ է. «Սահմանազատման եւ սահմանագծման, այսպես կոչված, գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում: ...Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա նշվում է. «Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ վերջինս չի կարող հիմք լինել սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր:

Փոխարենը, օրվա իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթաց. առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրա երկու խորհրդային հանրապետությունների միջև ձևավորված հանձնաժողովների կատարած աշխատանքների և վերջնական ճշգրտումների ավարտին ստորագրված 182 արձանագրությունները՝ մանրամասն նկարագրերով: ...Արձանագրությունների հիման վրա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողությամբ 1988 թ. հրատարակվել է պաշտոնական քարտեզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին»:

Ավելին, խորհուրդը, որ մինչ այդ էլ հանգամանալի զեկույց էր պատրաստել՝ հիմնավորելով, թե ինչու է Փաշինյանի իշխանության արածը հակաիրավական և իրականում ինչ քայլեր պետք է արվեին, նաև ընդգծել է, որ օրվա իշխանության կողմից իրականացվող «ապօրինի գործընթացի» հետևանքով Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են ներկայում Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք:

Ինչի՞ համար է ծավալվող պայքարը: Պայքարն այն բանի համար է, որ բացառվեն նման «գիշերային կապիտուլյացիաներն» ու հակաիրավական գործընթացները, կանգնեցվեն կորուստներն ու պետականության գահավիժումը: Այն Հայաստանի լինելու համար է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Սա արդեն պատահական լինել չի կարող
Եկեղեցին չի կարող «ոչ ամբողջությամբ» առաջնորդել շարժումը. նա կա՛մ առաջնորդում է, կա՛մ չի առաջնորդում, բայց որպեսզի մերկապարանոց չհնչեն...
«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի
Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ...
«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը
Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին...
«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում
Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, եւ ՔՊ-ական...
«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում»
Ինչո՞ւ է բոլորի հետ այսպես վարվում Փաշինյանը, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ է բոլորին «փչացնում»: Մեր ունեցած...
«Ժողովուրդ». Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո
Ինչպես հայտնի է, Փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ...
Ամենաշատ