News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կայացել է որպես հեղինակավոր բազմապրոֆիլ կառույց, որն արդյունավետորեն լուծում է իր վրա դրված խնդիրներն իր պատասխանատվության գոտում։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում՝ պայմանագրի ստորագրման 32-ամյակի առիթով։

Գերատեսչությունում հայտնել են, որ փաստաթուղթը կարեւոր կայունացնող դեր է խաղացել հետխորհրդային տարածքում բուռն աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում եւ ցայսօր մասնակից պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման առանցքային բաղադրիչն է։

«ՀԱՊԿ-ը նպատակ ունի ընդլայնել արտաքին կապերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում միավորել երրորդ երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք գործում են անվտանգության ոլորտում, այդ թվում դիտորդների եւ գործընկերների կարգավիճակով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում ավելացրել են, որ ՀԱՊԿ շրջանակում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները, նրա հնարավորությունների բարձրացումը եւ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացման միջոցները նախատեսվում է քննարկել պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԽ քարտուղարների կոմիտեի եւ արտգործնախարարների խորհրդի՝ 2024թ. մայիս-հունիսին Ղազախստանում կայանալիք նիստի ընթացքում։

Կառույցի անդամ պետությունները, առաջնորդվելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությամբ մինչեւ 2025թ. շրջանի համար, հետեւողականորեն ընդլայնում են դաշնակցային փոխգործակցությունը, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ Դաշնակիցները հատուկ ուշադրություն են նվիրում կազմակերպության ուժային պոտենցիալի ամրացման, մարտական պատրաստվածության հարցերին եւ ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորակազմերի գործողությունների համակարգմանը։ Ըստ ՀԱՊԿ խաղաղարար բաղադրիչի զարգացման՝ ձեւավորվում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի կազմակերպությունն ընդգրկվի ՄԱԿ խաղաղարար գործողություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ. ՌԴ ԱԳՆ
Ի դեպ, սա միջազգային կազմակերպությունների համաշխարհային պրակտիկա է, որտեղ «ֆինանսական...
ՌԴ ԱԳՆ. Հաշվի առնելով, որ Հայաստանը հրաժարվում է ներդրում կատարելուց՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ բյուջեն
Ներկայումս մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծը...
ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ հիանալի հարաբերություններ է հաստատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Հիանալի հարաբերություններ Տասմագամբետովի հետ...
ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները
Երեւանը պարզություն պետք է մտցնի...
Ալմաթիում սկսվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստը
Նիստը նախագահում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը...
Հայաստանի մասնակցության սառեցումը կնշանակի թուլացնել ՀԱՊԿ-ի դիրքերը Հարավային Կովկասում. Գրիզլով
Իմ կարծիքով, հիմնական հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես կառուցել հենց Հայաստանի քաղաքականությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ