News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ պարզ է. այն հիմնվում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքի վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի կիրառմամբ եւ էթնիկ զտումների միջոցով հնարավոր չէ չեղարկել Արցախի հայության իրավունքները: Արցախցիները իրենց հազարամյա հայերնիքում ապրելու եւ արարելու հնարավորություն պետք է ունենան»,-ասաց նա:

Նա խոսեց նաեւ Տավուշում ընթացող իրադարձությունների մասին. «Իհարկե, մեծ է գայթակղությունը ասելու, որ մենք պետք է աննահանջ լինենք եւ կռիվ տանք յուրաքանչյուր մետրի եւ դիրքի համար:Կարծում եմ, հատկապես Արցախի աղետից հետո մենք պետք է ավելի զգույշ լինենք բառերի ընտրության հարցում: Մենք տեսանք, թե ինչ աղետի բերեց իշխանությունների առավելապաշտությունն ու պոպուլիզմը, երբ այդ նույն մարդիկ, որոնք այսօր հրաժարվում են անգամ «Արցախ» բառն օգտագործելուց, այն ժամանակ հայտրարում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ: Պետք է դուրս գալ պոպուլիզմի եւ ականջահաճո ճառերի շրջափուլից: Կապ չունի, որ մենք այսօր  ընդդիմություն ենք: Մենք պետք է մեր խոսքը կառուցենք ամենայն պատասխանատվությամբ:

Հետեւաբար, երբ կարծիք են հարցնում Տավուշի դեպքերի վերաբերյալ, ես ասում եմ, որ  բովանդակային կարծիք կազմելու համար ես պետք է տիրապետեմ բանակցային բոլոր մանրամասնություններին, իսկ մենք բնականաբար, նման տեղեկատվության չենք տիրապետում:

Բայց մենք մի բան հաստատ գիտենք՝ այն իշխանությունը, որ այս տարիների ընթացքում հազար ու մի  սահման է խախտել, հազարումի խոստումից հետ է կանգնել, այն իշխանությունը, որ խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում, հետո խոսք է տվել, որ նշաձողի իջեցման պարագայում կկարողանա արցախցիների անվտանգությունն ապահովել, հետո հրժարվել է անգամ Արցախ բառից, այս իշխանությունն այլեւս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը»,- ընդգծեց Մարությանը:

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. բնակիչներին ժամանակ են տվել ճանապարհը բացելու համար (ուղիղ)
Կիրանց ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը...
Ասում են՝ իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր հսկողության տակ է եղել. Կիրանցի բնակիչներ
Բնակիչներից մեկն ասում է. «Համայնքի անունից հայտարարում եմ՝ երկու անգամ ընտրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 80-90 տոկոս ձայնով…
Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում հանդիպել էին նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի...
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց
Հիշեցնենք՝ հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները երեկ համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն…
Ճանապարհը փակած կիրանցեցիների հետ բանակցելու է եկել Տավուշի ոստիկանապետը
Ես ճանապարհ փակելու իմաստը չեմ հասկանում, մի ամիս փակեցիք՝ ի՞նչ ա փոխվելու, եկեք մարզպետի հետ հանդիպեք, ինքը ձեր հարցերին կպատասխանի...
Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը. հանդիպում են պահանջում իշխանությունների հետ 
Կիրանցեցիները շուրջ մեկ ժամ է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի  հատվածը...
Ամենաշատ