News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ-ից:

«Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրա գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընկերոջ երեխայի կնունքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանություն է արել. հետո գնացել, բերել է զենքը եւ կրակել
Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված...
Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից...
Պապուա Նոր Գվինեայում սողանքի հետևանքով կարող է ավելի քան 2000 մարդ զոհված լինել
ՄԱԿ-ն անհետ կորածների թիվը գնահատում է 670՝ ելնելով այն փաստից, որ ավելի քան 150 տուն փլատակների տակ է...
Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան…
Որ ճանապարհներով պետք է շրջանցել փակ հատվածները Վրաստանի սահման ուղևորվելիս
Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի – Ծավ…
Հնդկաստանում հրդեհի զոհերի թիվը հասել է 28 մարդու
Զոհերից ինը երեխաներ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ