News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում:

Նա նախօրեին հայտարարել էր, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ եւ այլն։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 10.30-ի դրությամբ 134 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին
Ք.Գրիգորյանը` համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար...
«Հրապարակ». Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են. ի՞նչ է մտածել Բագրատ Սրբազանը
Սակայն որոշ տեղեկություններով անվստահության գործընթացն անորոշ ժամանակով որոշել են հետաձգել...
«Հրապարակ». Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը
Ստացվում, որ համալսարանի ղեկավարությունը, որը դժվար թե տեղյակ չլինի հանրակացարանի օտարման մասին...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու
Սա պաշտոնավարումից ի վեր առաջին անգամն է, որ Փաշինյանը չի գալիս Սարդարապատ: Նշենք, որ Սրբազանի հետ...
«Ժողովուրդ». Freenews TV-ն շարունակում է մնալ ՀՌՀ-ի ուշադրության կենտրոնում. նրան տուգանել են 100.000 դրամով
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՌՀ-ն արձանագրել է նոր խախտումներ...
«Հրապարակ». Իշխանությունը մանթրաժի մեջ է
Ի դեպ, մինչ ռուսական հեռուստաալիքներն ասում էին, որ հանրահավաքին մասնակցել է գրեթե 100 հազար մարդ...
Ամենաշատ