News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: Դրա մասին РИА Новости-ին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

«Ալմաթիում կկայանան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները։ Երկու կողմերն էլ հաստատել են իրենց մասնակցությունը։ Միջոցառման օրը լրացուցիչ կհայտարարվի»,- շեշտել է Սմեդյարովը։

Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը երեքշաբթի ավելի վաղ РИА Новости-ին ասել էր, որ հանդիպման ամսաթիվը որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը:

Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարը Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցերի ընթացքում առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ