News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Սյունիքի մարզում լոգիստիկ կենտրոնի կառուցման համար Բանկի կողմից 2 միլիոն եվրո դրամաշնորհ և 10 միլիոն եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ մայիսի 14-ին պայմանագիր են ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Երևանում անցկացված տարեկան ժողովի ժամանակ։ 

Կենտրոնը կկառուցվի Շաքի գյուղի մոտ՝ նոր ճանապարհահատվածի՝ Հյուսիս-Հարավ միջանցքի հարևանությամբ։ Կկառուցվեն տրանսպորտի համար նախատեսված 5 ճանապարհային գոտի, տրանսպորտային միջոցների զննման և բեռնափոխադրումների հարթակներ։ Կենտրոնը կտրամադրի փոխադրման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, փաստաթղթի ստորագրումից հետո, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ կառավարությունը համաֆինանսավորելու է ընդհանուր գումարի ևս 20%-ը (12 մլն եվրոյից)։ Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն իր հերթին պարզաբանել է, որ այս միջոցառումները կնվազեցնեն տնտեսվարող սուբյեկտների ծախսերը։ «Երբ խոսում ենք «Խաղաղության խաչմերուկի» մասին, խոսում ենք ոչ միայն ճանապարհների, այլև՝ այլ ենթակառուցվածքների մասին, որոնք այդ ճանապարհներով պետք է սպասարկեն տրանսպորտը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ «Հարավային Կովկասի դերը կայուն առևտրի, էներգետիկայի և լոգիստիկ երթուղիների զարգացման գործում» թեմայով քննարկման շրջանակում Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ հզորացման գծով տնօրեն Ադրիեն Կիրալին կոչ է արել բացել միջանցք, որը կմիացնի Կենտրոնական Ասիան ԵՄ երկրների հետ: Նկատենք, որ թեև ԵՄ ներկայացուցիչն այս «միջանցքը» ոչ մի կերպ չի անվանում, սակայն ակնհայտ է, որ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական նախագծի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Էրդողանը ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում...
Սահմանագծումը պետք է կատարվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա. ԱԳՆ
Սահմանագծումը պետք է ամուր իրավական հիմք ունենա...
Բայդենի եւ Էրդողանի խորհրդականներն ընդգծել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը
Խորհրդականներն ընդգծել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը...
Կիրանցի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք
Մի քանի օր է՝ սկսել են քանդման․․․
Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Ջո Բայդեն
Հարավային Կովկասը կվերափոխվի համաձայնագրով...
ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց Սահմանադրությունում էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում խաղաղության հաստատմանը. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ