News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով: Նրանք, ովքեր խաբում են, մոլորեցնում, ահաբեկում մեր հայրենակիցներին, չեն կարող անպատասխան շարունակել իրենց գործը: Հանուն ինչի՞, հանուն նոր կորուստների՞ ու նոր աղետների՞։

Մեր հայրենիքին սպառնացող վտանգը չի սկսվում և առավել ևս չի ավարտվում միայն Տավուշով, իսկ օրակարգը միայն Տավուշի չորս գյուղերի մեր հայրենակիցների պայքարը չէ։ Սա ճշմարտության և արդարության, արժանապատվության շարժում է: Սա հասարակ մարդկանց, սովորական մարդկանց՝ իրենց սովորական ու նվիրական երզանքների մասին շարժում է։ Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է։ Հենց այդ պատճառով այն չունի պարտվելու հնարավորություն։ Մի պահի բոլորը այս շարժման մաս են կազմելու. Սրբազանի «Մի խխունջվեքը» վերաբերում է ԲՈԼՈՐԻՆ և այն արդեն մտնում է բոլորի տները։ Մի թաքնվեք ձեր կոմֆորտի, գույքերի, նյութականի և մասնավոր շահերի հետևում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում...
Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան
Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել...
Ալեն Սիմոնյանը բացառեց, որ Կիրանցի երկու տան հարցը լուծվի եւ դրանք մնան ՀՀ վերահսկողության տակ
Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում. նախկին պատգամավոր
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում...
Ալեն Սիոնյանը չի բացառում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով
Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ…
Ամենաշատ