News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացառեց, որ հնարավոր է Կիրանց գյուղի երկու տան հարցը լուծվի եւ դրանք մնան Հայաստանի վերահսկողության տակ:

«Դա իրավական առումով սխալ կլինի մեր կողմից, որովհետեւ ենթադրենք 25 տուն էլ էն կողմից մնալու է այստեղ: Դրա համար մենք հստակ գիծն ենք գծում, որ հետագայում խնդիրներ չլինեն: Չէ՞ որ մենք չենք պատրաստվում այդ կտորով սահմանափակվել: Մենք պետք է ամբողջ սահմանով անցնենք: ՀՀ տարածքից մենք չենք կարող զիջել, դրա համար չենք սպասում, որ իրենց կողմից էլ ինչ-որ բան վերցնել»,-ասաց նա:

Ալեն ՍԻմոնյանի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել.  «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման կետ, դրել ենք ինչ-որ սկզբունքներ, որոնք հետագայում օգտագործվելու են սահմանը վերարտադրելու համար»,-ասաց նա:

Վերջինս ընդգծեց՝ ՀՀ տարածքից չի զիջվել, չի զիջվում, չի զիջվելու, չի քննարկվել, չի քննարկվում, չի քննարկվելու, և դրա մասին նույնիսկ խոսակցություն տեղի չի ունեցել և չի կարող տեղի ունենալ:

Հարցին՝ այդ դեպքում կիրանցիներին ի՞նչ փոխհատուցումներ տալու մասին է խոսքը, եթե ՀՀ սուվերեն տարածքից 1 միլիմետր չի զիջվում, Սիմոնյանը պատասխանեց. «Փոխհատուցումները տրվում են այն բանի համար, որ այդ մարդկանց իրավիճակն այդ սահմանային փոփոխության հետևանքով ինչ-որ ձևով փոխհատուցվի: Բայց դա չի նշանակում, որ մենք տալիս ենք այն, ինչ պատկանում է ՀՀ-ին, և չի նշանակում, որ նույն կիրանցիները, օրինակ, երբ ավելանում է մի քանի հեկտարով, իրենք վերցնում են Ադրբեջանից»:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը ընտրել են հստակ քարտեզ, որի տակ կա իրավական հիմք՝ հաստատված և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից․ «Հայաստանի Հանրապետության սահմանն այն սահմանն է, որով Հայաստանի Հանրապետությունն անկախացել է։ Այստեղ վերադառնում ենք Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և մնացած հանրապետությունները, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը, այդ թվում՝ Ադրբեջանը, իրենց վարչական շրջաններով դառնում են անկախ։ Այդ կտորով հիմքեր դրեցինք և սկզբունքներ ձեռք բերեցինք, որոնք երկկողմանի ընդունելի են, և այդ սկզբունքների հիման վրա մենք արեցինք սահմանազատում, որը լավ օրինակ է, և աշխարհի բոլոր երկրների կողմից ընդունվեց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ