News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

41-ամյա արքայազն Ուիլյամն ու Ուելսի 42-ամյա արքայադուստր Քեյթ Միդլթոնն այսօր նշում են իրենց ամուսնության տարեդարձը։ Նրանք հրապարակել են 2011 թվականի ապրիլի 29-ին արված հազվագյուտ սև-սպիտակ լուսանկար. ընտանիքում հիմա բարդ ժամանակներ են: Դժվար չէ կռահել, որ այս տարի շքեղ տոնակատարություններ չեն նախատեսվում։ Թագավորական նախկին սպասավոր Գրանտ Հարոլդը պատմել է, որ ուելսցիներն այս օրն անցկացնելու են տանը. Ուիլյամը ընթրիք կսարքի, և ամուսինները երեխաների հետ կհավաքվեն սեղանի շուրջ։

Թե տարեդարձի կապակցությամբ ամուսիններն ինչ են նվիրել միմյանց, չի հաղորդվում, սակայն այս 13 տարիների ընթացքում բազմիցս տեղեկություններ են սպրդել, որ արքայազնը սիրում է ոսկյա զարդերով «երես տալ» կնոջը։

Հիմա բոլորը երազում են միայն, որ Քեյթ Միդլթոնը արագ ապաքինվի։ Նրա քաղցկեղի մասին լուրն իսկապես ցնցող էր։ Եվ այն, որ պալատը սկզբում անճարակ կերպով փորձում էր թաքցնել դա, միայն սաստկացրեց տագնապը։

Այսօր ամբողջ ընտանիքը հավաքվել էր Քեյթի շուրջ։ Արքայադուստրը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի երեխաները չանհանգստանան հիվանդ մորը նայելիս։

Նախօրեին թագավորական ընտանիքը նշել է արքայազն Լուիի ծննդյան օրը, իսկ մայիսի սկզբին արքայադուստր Շառլոտը շնորհավորանքներ կստանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ