News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Տեղեկացնում եմ, որ այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրն՝ ապրիլի 27-ին, Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։

Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր և չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։

Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով»,- գրել է նա։

Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մեղադրանք է ներկայացվել իշխանության զավթման փորձ կատարելու համար․․․
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետը պարբերաբար ՀՀ է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 89 դեպք. գրանցվել է 8 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի եւ նրա զինակիցների հրաժեշտի արարողությունը
Արարողությանը, Իրանի հոգեւոր առաջնորդից բացի, ներկա են նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը, խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետը...
Տան նախկին աշխատակիցը տանտերերի դպրոցահասակ աղջկան թմրամիջոց է առաջարկել. 58-ամյա տղամարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ...
Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ...
Ամենաշատ