News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ պետական բյուջեից 27 անձի անունով դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի գումար:

2020 թվականի օգոստոսի 11-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)`  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

2024 թվականի մայիսի 20-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ նախկին տնօրեններ Ե.Չ.-ի և Վ.Ս.-ի կողմից, վերականգնվել է պետությանը պատճառված 51 մլն 227 հազար դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 58 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ-ի ամփոփում
Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 10-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 14-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը...
Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում խախտումներ են հայտնաբերվել
Իրազեկում. կարգադրագիրը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր...  
Ամրակից գյուղում այրված բնակելի տանը երկու տարբեր ընտանիք էր ապրում. վարչական ղեկավար
Այս գիշեր Լոռու մարզի Ամրակից գյուղում հրդեհից այրված բնակելի տանը երկու ընտանիք էր ապրում...
28-ամյա Լիաննա Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ՆԳՆ ոստիկանությունը...
Հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական գործով մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում...
Չինաստանում չորս մարդ զոհվել է հորդառատ անձրեւների եւ սողանքների պատճառով
Երկու հոգի համարվում է անհետ կորած...
Ամենաշատ