News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վերածննդի վարպետ Լեոնարդո դա Վինչիի հայտնի գլուխգործոցի՝ Մոնա Լիզայի կամ Ջոկոնդայի համար նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ հատկացնել։

Նման քայլը թույլ կտա այցելուներին, որոնցից շատերը Լուվր են գալիս միայն խորհրդանշական նկարի համար, ավելի տպավորիչ փորձ ձեռք բերելու, France Inter-ին տված հարցազրույցում ասել է Լուվրի նախագահ Լորանս դե Կարսը։

«Այսօր ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի լավ լուծում գտնել»,- ասել է Լուվրի նախագահը` հավելելով, որ փարիզյան հայտնի թանգարանը կապի մեջ է մշակույթի նախարարության հետ՝ հնարավոր լուծումների շուրջ։

Ներկայումս Մոնա Լիզան պաշտպանված է դիմացկուն ապակով և գտնվում է Լուվրի ամենամեծ՝ 711-րդ սենյակում, սակայն Դա Վինչիի գլուխգործոցը միակը չէ այնտեղ։

Այստեղ ցուցադրված են 16-րդ դարի վենետիկյան վարպետների գործերը, իսկ դահլիճի մյուս ծայրում կախված է Լուվրի ամենամեծ կտավը՝ Պաոլո Վերոնեզեի «Հարսանիք Կանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ