News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իշխանություններն իրենց հակապետական գործունեության շրջանակներում իրականացնում է մի  գործընթաց, որը ոչ միջազգային պրակտիկային է հատուկ, ոչ ՀՀ օրենսդրությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ակնհայտորեն բռնել են միակողմանի զիջումների ճանապարհը: Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ տեղեկություններ կան, որ իշխանությունները փորձում են ճնշումներ գործադրել որոշ մարդկանց վրա՝ սպառնալով աշխատանքից ազատել և իրավիճակը հասցրել են բախման։

Աբրահամյանն ասաց, որ ժողովուրդն ընդամենը պահանջում է, որ ցանկացած իշխանություն սահմանազատման գործընթացին մոտենա օրենքի տառին համապատասխան։

«Սա ակնհայտորեն բանակցային գործընթացի մեջ չի տեղավորվում։ Միանշանակ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ իշխանություններն հողերը հանձնելու՝ իր կողմից բազմիցս արած գործընթացի մեջ է»,-հայտարարեց պատգամավորը։

Նա հայտնեց, որ որևէ մեկին հայտնի չէ, թե դեմարկացիայի այս գործընթացն ինչ քարտեզների հիման վրա են գնում։

«1984-88 թվականին կան ընդունված արձանագրություններ, բայց դրանք որևէ ձևով չեն արծարծվում, որովհետև Ադրբեջանը ներկայացրել է իր տարբերակը և այդ տարբերակի դեմ որևէ բան կարծես թե չի կիրառվում»,-ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:

Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը փորձում է թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ