News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ՝  սահմանազատման և սահմանագծման գործընթացին օրինական ընթացք տալու վերաբերյալ և եթե այն ժամանակ ադրբեջանական օկուպացիոն գործողությունների արդյունքում անօրինական սահմանագծում չիրականացվեր, ապա այսօր մենք չէինք կանգնի այս ամենի առաջ, երբ ադրբեջանն առանց սահմանագծում, սահմանազատում է իրականացնում արդեն մեր իսկ ուժերով, ՀՀ կառավարության ղեկավարի համաձայնությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

Նա ասաց, որ այսօր խախտվում են և սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերը, հերթականությունը և այն սկզբունքները, որոնք արտահայտված են միջազգային նորմերին համաձայն ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում։

«Եթե այսօր այս հերթականությամբ, այս իրականությամբ դուք իրականացնեք սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու, որովհետև Խորհրդային Միության ժամանակ  այն սահմանները, որոնք որ ձևավորվել են, իրատեսական չեն և չեն համապատասխանում  աշխարհագրական  բնական արգելքներին և եթե աշխարհագրական բնական արգելքների վրա չհիմնվելով չիրականացնեք այդ սահմանագծումը, ապամ հետագայում այն հիմք է հանդիսանալու լարումների, հակառակորդի կողմից ագրեսիայի, այն դեպքում երբ դուք՝ ՔՊ-ական մեծամասնությունը, չեք նախապատրաստել մեր զինված ուժերը, սահմանապահներին՝ դիմագրավելու հակառակորդի ագրեսիային»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով նրան, որ սահմանազատումը Տավուշի հատվածում պետք է ավարտվի մայիսի 15-ին, նա ասաց. «Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից ժամկետ է նշվել եւ այդ ժամկետները Հայաստանը պետք է կատարի»:

Օհանյանը դիմելով իշխանություններին, ասաց. «Այո, այսօր էլ ուղիղ նշանառության տակ են գտնվում Տավուշի սահմանապահ այդ գյուղերը, բայց բավականաչափ հեռվիցմ, մինչեւ մեկ կմ: Իսկ այս նոր սահմաններով, որով դուք եք թույլ տալու, մի քանի մետր է լինելու, բնակիչների տները հայտնվելու են հակառակորդի տարածքներում»:

Նա հայտնեց, որ երկրի ղեկավարը չի կարող ասել, որ պետք է ծառ տնկեն, որ ադրբեջանցիներին չտեսնեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ