Հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ գործ ունենք, մարդկանց շանտաժ են անում, թե այստեղ եթե մի բան անեք, այն մարդիկ կպայթեն ականի վրա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ոսկեպարի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ինչքա՞ն կարելի է ամեն րոպե, ամեն վայրկյան խաբել․ թշնամուն բերել կանգնեցնել գյուղի մեջ, դա ներկայացնել որպես հաջողություն և նոր անվանում դնել՝ «պիլոտային ծրագիր»։ «Խաղաղության դարաշրջանը», «խաղաղության խաչմերուկը» վերջացավ հիմա էլ պիլտոյանին ծրագրեր են իրականցնում»,-ասաց նա:
«Ականները ինչ-որ նպատակով են դրված, դրված են, որ դիվերսիոն խմբերը չներթափանցեն այս գյուղեր: Մի անցք է եղել, որ ադրբեջանցին մտել է, որիդ հետո տարել, էնտեղ ական են դրել, որ հանկարծ էդ կածանով թուրքը չանցնի: Հիմա այդ բոլոր ուղիները բացում ենք, որ ադրբեջանցիներին հրավիրենք 7-րդ դարի եկեղեցի: Էս տարածքի միները հանում են, որ թուրքին բերեն էստեղ մզկիթ սարքի, որ եկեղեցին սարքեն մզկիթ: Մեր թասիբ, նամուսն ո՞ր ա: Իշխանության հետ ամեն ինչ պարզ է, ո՞ւր է մեր ժողովրդի իմունիտետը: Ականազերծումից հետո ադրբեջանցին հայտնվելու է յուրաքանչյուրի պատշգամբի մոտ»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:
Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը փորձում է թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։