Կարաչայ-Չերքեզիայում պարեկային ծառայության աշխատակիցների գնդակոծության հետևանքով սպանվել է երկու ոստիկան, ևս մեկը ծանր վիրավորվել է։
Ներքին գործերի նախարարության հանրապետական վարչությունը պարզաբանել է, որ հարձակման արդյունքում զոհվածներըլ լեյտենանտ Մուրատ Կալախանովը և սերժանտ Ռոման Գուշչինն են։ Վիրավոր ոստիկանի անունը չի հաղորդվում։
Հանրապետության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ոստիկանության ծառայողների կյանքի նկատմամբ ոտնձգություն, շորթման և զենքի ապօրինի շրջանառություն հոդվածներով։ Հարձակվողներին փնտրում են։
Տելեգրամյան ալիքների տվյալներով, երկուշաբթի լույս ապրիլի 22-ի գիշերը Կարաչայում գնդակոծվել է ոստիկանական ջոկատը։ Հարձակվողները գողացել են ոստիկանների ծառայողական զենքը, Կալաշնիկով ինքնաձիգը և փամփուշտները։