News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները դարձել են «Մեդիա ազատության համար» միջազգային մրցանակի դափնեկիրներ։ Նրանք մրցանակին արժանացան «դիմադրության շարժման մեջ ցուցաբերած խիզախության» և «Ռուսաստանում դաժան բռնապետության դեմ խիզախ և ոչ բռնի պայքարի համար»։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Գերմանիայի Թեգերնզե լճում Լյուդվիգ Էրհարդի ամենամյա գագաթնաժողովում։ Յուլիա Նավալնայան մրցանակն ընդունել է իր և իր հանգուցյալ ամուսնու անունից։

«Դուք այս մրցանակը հանձնում եք մեզ երկուսիս՝ ինձ և Ալեքսեյին։ Երկու ամիս առաջ Պուտինը սպանեց նրան բանտում։ Ստացվում է, որ ես կշարունակեմ կրել մրցանակի երկու կեսերը՝ և՛ ինձ, և՛ Ալեքսեյի համար։ Շարունակեք անել այն, ինչ նա արեց ԶԼՄ-ների ազատության ոլորտում, և բերեք ինչ-որ սեփականը»,- մրցանակաբաշխությանն իր ելույթի ժամանակ ասաց Յուլիա Նավալնայան։

Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով. «Սա նշանակում է, որ մենք նոր խորամանկ հնարքներ ենք մշակելու, որպեսզի շարունակենք ցանկացած պայմաններում ճշմարտությունը փոխանցել։ Ինչպես միշտ անում էր Ալեքսեյը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Ամենաշատ