ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ օգնությունը, ասվում է IData Office of America-ի X-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ՝ մեջբերելով կոնգրեսականի խոսքը, որը հնչել է Սպիտակ տանը՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհերի հիշատակին։
«Այն, ինչ հիմա ունենք, ճշմարիտ արդարություն չէ: Ճշմարիտ արդարությունն այն կլինի, երբ այդ մարդիկ (Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը) կկարողանան վերադառնալ իրենց տներն Արցախում, որտեղ ապրել են հազար ու ավելի տարիներ»,- ասել է կոնգրեսական Շերմանը` հավելելով, որ քանի դեռ այս արդարությունը չի վերականգնվել Հայաստանին անհրաժեշտ կլինի ԱՄՆ վարչակազմի խոստացած օգնությունը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանին օգնության մասին օրինագիծը կընդունվի։