News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական Baku TV հեռուստաալիքով 2024 թվականի մարտի 20-ին հեռարձակված ռեպորտաժի ժամանակ Ստեփանակերտ քաղաքի Հայկավան թաղամասի բարձունքում դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ կառուցվող մարզամշակութային համալիրը ներկայացվեց որպես «Ստեփանակերտի մոտ գտնվող հայերի գաղտնի ռազմական համալիր»: Գրում է monumentwatch.org-ը:

Ըստ լրագրողի՝ այդտեղ կային ժայռի մեջ փորված թաքստոցներ, գաղտնի սենյակներ, պահեստներ և տարածքը հարմար էր Ստեփանակերտը, Շուշին, անգամ Իվանյանը վերահսկելու համար: Լրագրողը որպես «ապացույց» ներկայացնում է ինչ-որ թղթեր, անվանելով դրանք հատուկ փաստաթղթեր և ցուցադրելով տարածքից գտնված ավտոմեքենաների մի քանի համարանիշներ, որոնք բավականին լավ են երևում և ակնառու է դրանց քաղաքացիական ավտոհամարանիշ լինելը (https://www.youtube.com/watch?v=003po9QvQzI):

Իսկ իրականում Ստեփանակերտի այս հատվածում կառուցվում էր մեծ մարզամշակութային հուշահամալիր, որը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը (նկ. 1-4): Այս կառուցվում էր Սիմոն Պետրոսյանի ներդրումներով: Շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2007 թվականին: Համալիրի կազմում նախատեսվում էր լինել նաև թանգարան:

Վերջինս պետք է լիներ առաջին հարկում, ունենար նաև ժայռափոր հատված, որի պատեը պետք է զարդարվեին հայոց պատմությունը ներկայցնող բարձրաքանդակներով, պատկերներով: Թանգարանում պետք է ներկայացվեր հայ ժողովրդի ազատագրական պայքարը, երկրամասի պատմությունը, Արցախի ազատագրական պայքարը (https://www.youtube.com/watch?v=y7Dh2pwkQno): Այստեղ պետք է լիներ նաև մեծ դահլիճ՝ նախատեսված տարբեր միջոցառումների՝ այդ թվում և գիտաժողովների համար: Տարածքում պետք է լիներ նաև հյուրանոց և ռեստորան: Այս համալիրը պետք է նպաստեր Ստեփանակերտում զբոսաշրջության զարգացմանը (https://www.youtube.com/watch?v=gseUUKciHfw

Աշխատանքները 2019 թվականի դրությամբ դեռևս շարունակվում էին և անավարտ մնացին 44-օրյա պատերազմի հետևանքով:

Այսպիսով, անհիմն են ադրբեջանական կողմի պնդումները, թե այս համալիրը ունեցել է ռազմական նշանակություն:

002-3-scaled.jpg (523 KB)

003-3-scaled.jpg (430 KB)

004-3-scaled.jpg (599 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման...
Ես ամաչում եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ իմ գործընկերների գնահատականներից. ռուս պատգամավոր
Պատգամավորն այն, ինչ տեղի ունեցավ այս տարիների ընթացքում՝ սկսած 2020-ից, ապա՝ 2023-ից, անվանեց ողբերգություն...
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը  պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը…
Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը
Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում...
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը...
Ամենաշատ