News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի  կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.: Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում»,-ասել է նա:

Փաշինյանը նաեւ նշել է, որ Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:

«Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»,- ասել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ: Ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք...
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
Միրզոյանը տեղեկացրել է Բորգին...
Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան
Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել...
Դիվանագիտությունը եւ երկխոսությունը խաղաղության միակ ճանապարհն են Հարավային Կովկասում. ԵԱՀԿ գործող նախագահ
Դիվանագիտություն եւ երկխոսություն. ահա խաղաղության եւ կայունության միակ ճանապարհը...
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին
Յան Բորգը խուսափել է պատասխանել...
Ամենաշատ