News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Կիրանց գյուղում մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ․ ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անել, ո՞նց անել: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ չեն վերսկսվել: «Երեխաներն արդեն դպրոց են գնում, բա ի՞նչ անենք, առանց կրթության ո՞նց թողնենք»,-ասաց գյուղի բնակիչը: Կիրանցի բնակչի խոսքով՝ գյուղում զինվորականներ ու իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչներ կան: Այժմ գյուղում փակ ճանապարհներ չկան: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ գյուղացիները կրկին փակել են  Կիրանց-Ոսկեպար ճանապարհը և լուսանկար էր հրապարակել: 

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան հասնելուց հետո պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և հայտնել, որ քաղաքական գործընթացներ են մեկնարկում: Բագրատ Սրբազանը նաև կոչ էր արել քաղաքացիներին ամենուր գործադուլ և դասադուլ հայտարարել և պարալիզացնել մայրաքաղաքը: Վերջին օրերի ընթացքում խաղաղ ակցիաների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ էին բերման ենթարկվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին...
Մի մասն ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Կարապետյան
Այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում...
Նախկինում Բաքվի քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ինյարիտու
Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել...
Այն, ինչ կատարվում է Տավուշում, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Թաթոյան (վիդեո)
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից…
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․կիրանցի բնակիչ
Եղանակը բացվի, քանդելու եմ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ