News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:

«Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին: Հուսով եմ, որ ԵԱՀԿ նախագահության շրջանակում Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք Հարավային Կովկասի տարածաշրջանը և անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ կխթանեք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման գործընթացը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը:

Իեն Բորջը նշել է, որ ԵԱՀԿ գործիքակազմի և իրավազորության շրջանակում կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Քննարկվել է ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, Հայաստան-Մալթա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին և տարածաշրջանում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար
Շրջայցի մեկնարկից մի քանի ժամ էլ չի անցել, և ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն «հայտնում են հայկական վանդալիզմի մասին»...
Կիրանցի բնակիչները ադրբեջանական դրոշ են նկատել սահմանազատված հատվածում․ գյուղապետ
Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ․․․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա առիթով
Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Մայիսի 28-ի առիթով...
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդում. TRT Haber
Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվել է Թուրքիայի ԱԽ-ում...
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին...
Մի մասն ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Կարապետյան
Այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ