News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Իսրայելական բանակի մարտական գործողությունը Ռաֆահ քաղաքում (Գազայի հատված) հումանիտար աղետի կհանգեցնի։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

«Ներխուժումը Ռաֆահ աղետ կդառնա»,- գրել է նա X-ում։ ԱՀԿ ղեկավարը հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը եւ «ամուր խաղաղություն» հաստատել։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք Գազայի հատվածից պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներխուժումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ ավելի քան 240 մարդկանց պատանդառմամբ։ Արմատականներն այդ գրոհն անվանել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել հատվածին եւ Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջաններին, ինչից հետո ցամաքային գործողություն է սկսել անկլավում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի դեսպաններին հետ են կանչել Նորվեգիայից եւ Իռլանդիայից՝ Պաղեստինի ճանաչման պատճառով
Կարգադրել եմ, որ խորհրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում...
Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն
Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն...
Իսրայելում հայտնել են, որ ՄՔԴ դատախազը փորձում է երկիրը զրկել իրեն պաշտպանելու իրավունքից
Գալանտը մեղադրել է ՄՔԴ դատախազին...
Գազային Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել է 30 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 30 պաղեստինցի...
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄՔԴ-ն պահանջել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդեր տալ...
Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ մեկ օրում գրոհել է մոտ 80 թիրախ Գազայի հատվածում
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման ենթարկված թիրախներից են զինապահեստները, արձակման կայանքները, ռազմական օբյեկտները եւ ենթակառուցվածքի այլ տարրեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ