News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Իսրայելը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Իռլանդիայից եւ Նորվեգիայից, քանի որ այդ երկրները որոշել են ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Այս մասին հայտնել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։

«Կարգադրել եմ, որ խորհրրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում, քանի որ այդ երկրները որոշել են ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Ես Իռլանդիային եւ Նորվեգիային հստակ ազդանշան եմ ուղարկում. Իսրայելը չի նահանջի նրանց առջեւ, ովքեր խափանում են նրա ինքնիշխանությունը եւ սպառնում նրա անվտանգությանը»,- գրել է նախարարը X-ում։

Նա քննադատել է Պաղեստինի ճանաչումը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ գրոհների համատեքստում։ Ըստ Կացի, այդ որոշումը «պաղեստինցիներին եւ ամբողջ աշխարհին ազդանշան է ուղարկում. ահաբեկչությունը շահեկան է»։ «Այդ երկրների այլասերված քայլը անարդարություն է հոկտեմբերի 7-ի զոհերի հիշատակի հանդեպ, 128 առեւանգվածների վերադարձի ջանքերի խափանում եւ խթան ՀԱՄԱՍ-ի եւ Իրանի ջիհադականներին»,- կարծում է նախարարը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարը խոսել է Իռլանդիայի եւ Նորվեգիայի այդ քայլերի «այլ լուրջ հետեւանքների մասին»։ Նա նախազգուշացրել է, որ նման որոշում դեսպանների հետկանչի մասին կլինի Իսպանիայի հանդեպ, եթե նա գնա Դուբլինի եւ Օսլոյի ճանապարհով եւ ճանաչի Պաղեստինը։ «Մենք մտադիր ենք հասնել մեր նպատակներին՝ վերադարձնել մեր քաղաքացիների անվտանգությունը, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը եւ վերադարձնել պատանդներին։ Ավելի ճշմարիտ նպատակներ, քան սրանք են, չկան»,- ասել է Կացը։

Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստինը պաշտոնապես որպես պետություն ճանաչելու  որոշման մասին, այն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։ Նման որոշման մասին հայտարարել է Իռլանդիայի իշխանությունը։ Politico թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ օրվա ընթացքում Պաղեստինի պետությունը կարող է ճանաչել նաեւ Իսպանիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Իսրայելին 18 մլրդ դոլարի F-15 եւ այլ զենք վաճառելու պլանների մասին. WP
Միացյալ Նահանգների վարչակազմը առաջիկայում կհայտարարի Իսրայելին 18 մլրդ դոլարի սպառազինությունների խոշոր վաճառքի մասին...
Իսրայելը կարող է երկու շաբաթվա ընթացքում վերահսկողություն սահմանել Ռաֆահում. JPost
Իսրայելցի զինվորականները կարող են վերահսկողություն սահմանել Ռաֆահում...
ՀԱՄԱՍ-ի կողմից առեւանգված մի քանի տասնյակ պատանդները հաստատ ողջ են. AFP
Պատանդները դեռեւս ողջ են, վստահ է Իսրայելը...
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 15,747 երեխա է մահացել
Գոտում զոհերի ընդհանուր թիվը հասել է 37,347-ի, ևս 85,372 պաղեստինցի վիրավորվել է...
Նեթանյահուն ցրել է ռազմական նախարարների գերատեսչությունը Գանցի հրաժարականից հետո
Իսրայելի արտակարգ ռազմական գերատեսչությունը ցրվել է...
Ամենաշատ