News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Մայր Աթոռը կամ հոգեւորականները մնացել են իրենց հավատքի մեջ հաստատո՞ւն եւ չե՞ն անցել հոգեւորականին բնորոշ սահմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով, որ վերջին օրերին ակտիվորեն թիրախավորում են հոգեւորականները, Մայր Աթոռը:

«Եթե դուք կարծում եք, որ հոտին պաշտպանելով առաջնորդություն են անում, ես կարծում եմ, որ ավելի շատ իրենք իրենց հոգեւոր ծառայության մեջ պետք է ավելի չխոտորվեն  ճշմարիտ ուղուց, եթե իրենց հոտին են առաջնորդում, եւ չշփոթեն աշխարհիկ իշխանությունը հոգեւոր իշխանության հետ: Ես կարծում եմ՝ մեր հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից, ուղղակի իրականացնում են քաղաքական կուսակցական գործունեություն:

Իրենց մտահոգությունները հայտնելու, իշխանության հետ խոսելու բազմաթիվ հարթակներ, տարբերակներ կան, բայց ոչ անել հակապետական հայտարարություններ»,-ասաց նա:

Հարցին՝ Արշակ Սրբազանի անեծքը ո՞ւմ է վերագրել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ լսել Արշակ Սրբազանի անեծքը եւ ընդհանրապես, աշխատում են նզովքի, անեծքի  խոսքեր չլսել, որովհետեւ կարծում եմ՝ հոգեւորականը ավելի շատ պետք է օրհնություններ հնչեցնի, ոչ թե անեծքներ»:

Հերիքնազ Տիգրանյանը ցավով նկատեց, որ հոգեւորականությունն այս պահին ուղղակի օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից՝ մտածելով, որ ավելի շատ հետեւորդներ ունեն եւ ժողովուրդն ավելի կհետեւի հոգեւորականի խոսքին, քան քաղաքական գործչի: «Քաղաքական գործիչները, ոնց որ չեն կարողանում իրենց օրակարգն առաջ տանել:  Առաջ են մղում սրբազանների, որոնց խոսքը գուցե տեղ կհասնի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է (ուղիղ)
Օրակարգում ընդգրկված 7 հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ...
«Փաստ». Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին
Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների...
«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին
Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով...
«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում
ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել Բաբկեն Թունյանի ղեկավարած տնտեսական...
«Ժողովուրդ». Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210
Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում...
«Ժողովուրդ». Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի
Նկատենք, որ առաջին ատյանի դատարանից 10, իսկ մասնագիտացված դատարանից 3 կին դատավոր է ծանուցվել, որ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ