Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին այլևս անմիջական վտանգ չի սպառնում, բայց նա շարունակում է մնալ ծանր վիճակում, հայտնել է նրա տեղակալը կիրակի օրը՝ չորս օր անց սպանության փորձից հետո, որն ամբողջ Եվրոպայում ցնցում առաջացրեց, հայտնում է Reuters-ը։
«Ամենավատը, ինչից մենք վախենում էինք, անցել է, գոնե առայժմ», - ասել է փոխվարչապետ Ռոբերտ Կալինակը Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի կենտրոնական հիվանդանոցի առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որտեղ Ֆիցոն բուժում է ստանում:
Կալինակը լրագրողներին ասել է, որ Ֆիցոյի վիճակը դեռ չափազանց ծանր է նրան մայրաքաղաքի հիվանդանոց տեղափոխելու մասին մտածելու համար։
«Բոլորս մի փոքր հանգստացանք։ Երբ ասում էինք, որ ցանկանում ենք մոտենալ դրական հեռանկարի, կարծում եմ, որ մենք մեկ քայլ ավելի մոտ ենք դրան: Բայց նրա վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, և, հետևաբար, նա կմնա Բանսկա Բիստրիցայի հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ»,- հավելել է նա: