News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է, որ արևմտյան գործընկերներից Ուկրաինա F-16 կործանիչների մատակարարումները կսկսվեն այս տարի։ Դրա մասին Օսթինը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կոնտակտային խմբի հերթական առցանց հանդիպման մեկնարկից առաջ։

Ուկրաինան գործընկերներին վաղուց է խնդրում իրեն F-16 կործանիչներ փոխանցել։ Սակայն Արևմուտքն ընդգծում է Կիևին նման ինքնաթիռներ մատակարարելու անհնարինությունը՝ առանց օդաչուների և ցամաքային ծառայության անձնակազմի համապատասխան նախնական պատրաստության։ Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ ներկա պահին ակտիվորեն ներգրավված են ուկրաինացի օդաչուների նախապատրաստման գործում։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը փետրվարի վերջին հայտարարեց, որ F-16-ների առաջին խմբաքանակն Ուկրաինա կժամանի 2024-ի գարնանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ընդգծել է, որ Ուկրաինային նոր սպառազինությունների, մասնավորապես, F-16-ների մատակարարումները չեն փոխի իրավիճակը ռազմաճակատում, այլ կհանգեցնեն հակամարտության ձգձգման։ Նա շեշտել է, որ կործանիչները եթե հայտնվեն Ուկրաինայի զինված ուժերում, կմոխրանան գերմանական Leopard տանկերի պես։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ