News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ չորեքշաբթի գիշեր ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին։

ՊՆ հաղորդագրությունում ասված է, որ հարվածը հասցվել է «ծովային եւ օդային բազավորման մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով, աերոբալիստիկ հիպերձայնային «Կինժալ» հրթիռային համալիրով, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերով էներգետիկայի օբյեկտներին, ինչպես նաեւ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին»։

«Հարվածի թիրախները խոցված են։ Նշված բոլոր օբյեկտները խոցվել են»,- նշել են ՌԴ ՊՆ-ում։

Ուկրաինայի ԶՈւ օդուժը տեղեկացրել է, որ մայիսի 8-ի գիշերը Ռուսաստանը տարբեր տեսակի հրթիռներով եւ հարվածային անօդաչուներով հարված է հասցրել՝ կիրառելով 55 հրթիռ եւ 21 կամիկաձե դրոն։ Ուկրաինացի զինվորականների հայտարարության համաձայն՝ հաջողվել է խփել 39 հրթիռ եւ 20 դրոն։

Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են վեց մարզերում էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին, այդ թվում վնասվել է երեք էլեկտրակայան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօրվա հարվածը հասցվել է «ի պատասխան Կիեւի ռեժիմի՝ ռուսական էներգետիկայի օբյեկտներին վնաս պատճառելու փորձի»։

Սակայն ռուս զինվորականները ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծություններն սկսել են դեռ 2022թ. աշնանը, մինչ ուկրաինական դրոններն սկսել են գրոհել ռուսական նավթագազային օբյեկտները (դա տեղի է ունեցել 2024թ. ձմռանը եւ գարնանը)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա
Ֆրանսիան սկզբում տասնյակ մասնագետներ կուղարկի վերապատրաստման կարիքները որոշելու համար...
Ով էլ ներկայացնի ԱՄՆ-ը խաղաղության գագաթնաժողովում, չի փոխի մեր աջակցությունն Ուկրաինային. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները և նախագահ Բայդենը կանգնած են նախագահ Զելենսկու և Ուկրաինայի ժողովրդի կողքին...
Դանիան, Ֆինլանդիան և Կանադան թույլ են տվել Ուկրաինային օգտագործել իրենց զենքերը Ռուսաստանին հարվածելու համար
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը մայիսի 29-ին հայտարարել է, որ իրենք չեն սահմանափակում Ուկրաինային ռուսական տարածքում ֆիննական զենքով հարվածներ հասցնելու հարցում...
Շոլցը թույլ է տվել Ուկրաինային գերմանական զենքով խփել Ռուսաստանին
Շոլցը թույլ է տվել խփել Ռուսաստանին...
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է ռազմական եւ կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների զանգվածային գրոհի մասին
Զանգվածային գրոհ կրիտիկական ենթակառուցվածքի դեմ...
NYT. Սպիտակ տունն անխուսափելի է համարում, որ ԱՄՆ-ն կհանի ՌԴ տարածքին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների արգելքը
Թերթի ներկայացմամբ, Սպիտակ տունն արդեն սկսել է «պաշտոնական և արագացված վերանայման ընթացակարգ»,...
Ամենաշատ