News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գրեթե մեկ շաբաթ է արդեն, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում, որտեղ հացադուլ է հայտարարել:

Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հացադուլն սկսել է Հայաստան ժամանելուն պես. «Այսօր 6-րդ օրն է, եւ 3 օր է, որ ջուր էլ չեմ խմում: Չեն ասում, թե ինչ պատճառաբանությամբ ինձ չեն թողնում մուտք գործել Հայաստան: Ոչ մի հիմք, փաստ չեն ներկայացնում: Ես համոզված եմ, որ դա քաղաքական որոշում է: Ինձ դրել են այն ցանկի մեջ, որի մեջ է Մուրադ Փափազյանը, Մարգարիտա Սիմոնյանը: Ես լրագրող եմ, ես գնացել եմ Ոսկեպար եւ մոտ մեկ ամիս ապրել եմ այնտեղ: Դա իրենց դուրը չի եկել: Մի քանի ռեպորտաժ եմ պատրաստել: Երեւի իրենց դուրը չի եկել, որ խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ, Մախսուդյանի հետ: Ես իմ աշխատանքն եմ անում, ես կուսակցական չեմ, ոչ մեկի դեմ չեմ, ես ֆրանսիացի լրագրող եմ:

Ես մի քանի օր առաջ Հայաստանում էի, քանի որ մայրս ծանր հիվանդ է, սրտի խնդիր ունի եւ ես չէի ուզում այդքան շուտ գայի Հայաստան, բայց իմ փաստաբանը ասաց՝ շուտ պետք է գաս, դատական նիստ կա, քեզ կանչում են, պետք է ապրիլի 25-ին այստեղ լինես: Բանն այն է, որ ինձ վրա երկու տարի առաջ հարձակում է եղել Հայաստանում: Այդ գործով դատարանի խնդրանքով եկել եմ Հայաստան: Ես եկել եմ ֆրանսիացի գործարարի հետ, որ ուզում է այստեղ ներդրում անել, նաեւ ֆրանսիացի պատգամավորի հետ: Իրենք մտել են, իսկ իմ մուտքն արգելել են:

Հիմա ես իմ պայքարը շարունակում եմ, ինձ իրավունք չունեն զոռով հետ ուղարկել, ես չեզոք գոտում եմ»,-ասաց նա:

Լեո Նիկոլյանը պատմեց, որ կառավարության ներկայացուցիչներն ամեն օր գալիս են տոմս են տալիս, փող են առաջարկում, որ հետ վեևրադառնա. «Ասում են՝ «Ախր Լեո ջան, մտածիր քո մոր առողջության մասին, ինքը ծանր հիվանդ է, մահանալու վրա է: Լեո ջան, դու էլ թոքի քաղցկեղ ունես, մտածիր քո մասին: Գիտենք՝ ինչ հայասեր ես, բայց խնդրում ենք՝ գնա»: Ես գնացողը չեմ, ես Մուրադ Փափազյանը չեմ, որ երկու տարի պայքարեմ: Ես կուսակցական չեմ, ես լրագրող եմ ու չեմ գնալու: Եթե պետք է մեռնեմ, էստեղ եմ մեռնելու: Վաղուց եմ որոշել, որ թաղումս պետք է լինի Հայաստանում»,- ընդգծեց նա:

Լրագրողը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ–ի գրասենյակից այցելել են, նաեւ 3 ժամը մեկ բժիշկներ են այցելում, լուրջ առողջական խնդիրներ ունի, բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա, պետք է դադարեցնել հացադուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ