News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


«Հակահայ վիժվածք» արտահայտությո՞ւնն է խուլիգանություն, թե՞ իշխանության ներկայացուցչի կողմից քաղաքացու վրա թքելը կամ հրապարակային սպառնալը, թե լեզուդ կկտրեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողները այս հարցն ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

«Մենք այստեղ էլ տեսանք ընտրովի արդարադատություն, երբ օրինակ Սամվել վարդանյանի դեպքում (նա տրանսպորտում ԱԺ պատգամավորին անվանել էր հակահայ վիժվածք-խմբ) իրավապահ համակարգն արագ նրան կալանքի տարավ, մինչդեռ կոնկրետ պաշտոնյաների դեպքում զրո պատասխանատվություն ենք տեսնում»,-ասաց լրագրողը:

Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Խուլիգանության հետ կապված կցանկանամ կենցաղային մակարդակով խուլիգանությունը չմեկնաբանեք: Անձին, որի մասին նշում եք, մենք խուլիգանությունով չենք մեղադրանք առաջադրել, այլ ատելության խոսքով ենք առաջադրել: Խուլիգանությունը միջանձնային հարաբերություն չի ենթադրում: Եթե մեկին վիրավորում ես, այդտեղ հանցակազմ որոնելը շատը դժվար է, խուլիգանության համար անհրաժեշտ է, որ դա տեղի ունենա հրապարակայնորեն եւ խուլիգանական դրդումներով:

Քրեական օրենսգրքով նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը եւ բռնություն քարոզելը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ