News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Բաքվում մայիսի 1-ին բացվել է «արեւմտյան Ադրբեջանի հեռուստատեսության» շենքը համանուն համայնքում։ Այս մասին տեղեկացրել է Oxu.Az-ը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում «արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ՈՂՋ տարածքը։ Այսպիսով, «արեւմտյան Ադրբեջանի համայնք» անհեթեթ կառույցին ավելացել է էլ ավելի հզոր ֆեյք տեղեկատվության եւ քարոզչության աղբյուր։

Դա շենքի բացման արարողության ժամանակ հաստատել է «համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։ Նրա խոսքով՝ հեռուստաալիքը «հետապնդում է հայրենի հողերից վերջին 200 տարիներին ադրբեջանցիների տեղահանման եւ Արեւմտյան Ադրբեջանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման մասին ճշմարտությունը։ Հեռուստաալիքը ակտիվորեն պաշտպանելու է բնիկ հողեր ադրբեջանցիների խաղաղ եւ անվտանգ վերադարձի ապահովմանն ուղղված ջանքերը»։ Նրա խոսքով՝ շենքն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները հեռուստատեսային գործունեության համար։

Հեռուստաալիքը եթեր դուրս կգա շաբաթը վեց անգամ երկու ժամով, երեք անգամ ադրբեջաներեն եւ երեք անգամ՝ ռուսերեն։ Բացի այդ, շաբաթվա ընթացքում եթեր դուրս կգա կեսժամյա տեսություն անգլերեն։

Հեռուստաալիքի բացմամբ Բաքվում հաստատել են Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններ ունենալու գիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում...
Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան
Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել...
Ալեն Սիմոնյանը բացառեց, որ Կիրանցի երկու տան հարցը լուծվի եւ դրանք մնան ՀՀ վերահսկողության տակ
Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում. նախկին պատգամավոր
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում...
Ալեն Սիոնյանը չի բացառում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով
Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ