News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը եւ քաղբանտարկյալ  Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս եւ մի քանի օր գտնվում է անազատության մեջ, դեռ 2021-ի դեկտեմբերից է անազատության մեջ, շարունակելու է մնալ կալանավորված»,-ասաց նա:

Մելիքյանը  հիշեցրեց, որ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ են պահում, քանի որ դատարանը գտնում է, որ կան 30 վկաներ, որոնց վրա Մամիկոն Ասլանյանը՝ իլինելով ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ, ճնշում գործադրել: Սակայն այդ 30 վկաներին արդեն դատարանը լսել է, հետեւաբար, այդ հիմնավորումը այլեւս չի գործում» «Սակայն դատարնը սեփական նախաձեռնությամբ որոշել է, որ եւս 7 վկայի պետք է հրավիրի հարցաքննության: Ես չեմ ասում, որ դա սխալ էր, բայց այս հանգամանքը հիմք ընդունել եւ ասել, որ հիմա էլ այս 7 վկաների վրա կարող է ազդեցություն ունենալ, անհիմն է: Մամիկոն Ասլանյանի կողմից չի եղել որեւէ անօրինական վարքագիծ»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ Մամիկոն Ասլանյանի միակ մեղքն այն է, որ հանդգնել է հաղթել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի երրորդ քաղաքում:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:

Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը: Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն կամ քաղաքական մոտիվներով կալանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ