News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը, Տավուշի այլ համայնքներն այս ամբողջ ընթացքում արել են հնարավոր եւ անհնար ամեն բան, որպեսզի կանգնեցնեն այդ գործըթնացը։ Այս մասին այսօր, մայիսի 4-ին, ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման դեմ պայքարը։

Նրա խոսքով՝ փաստորեն այնպես է ստացվել, որ Տավուշի բնակիչները պաշտպանել են ոչ միայն իրենց տները, ոչ միայն փորձել են պաշտպանել Տավուշը, այլեւ փորձել են իրենց վրա վերցնել ամբողջ պետության եւ պետականության փլուզման դեմ պայքարի գործընթացը։

«Եվ մենք այստեղ, ինչպես ասել է արքեպիսկոպոսը, պարզապես բնական կերպով փորձել ենք աջակցել այդ մարդկանց։ Արհեստական ոչ մի բան չի կազմակերպվել, ոչ մի արհեստական բան տեղի չի ունեցել։ Իրողությունն այսպիսին է։

Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ մարդիկ ոչ միայն պետական շահերի, ազգային շահերի, պետական մտածողության ընկալում չունեն, այլեւ չունեն ժողովրդին լսելու ունակություն։ Հետեւաբար, այն ամենը, ինչ այստեղ տեղի է ունեցել, ինչպես ցույց տվեց ժամանակը, չափազանց  անհրաժեշտ է, բայց եւ միաժամանակ անբավարար։ Հետեւաբար, այս պահանջը պետք է  շատ ավելի զանգվածային, մասշտաբային բնույթ ստանա»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ