News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնի, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության և սահմանապահ զորամասի ծառայողների հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 9-ին Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում, քարե պատնեշին հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով փորձել էին իրացնել և ներկրել Հայաստան:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը երեկոյան կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվեց հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով` 4,63 կգ ընդհանուր քաշով:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Նույն կազմով համագործակցության արդյունքում ապրիլի 12-ին նույն վայրում հայտնաբերվեց կպչուն ժապավենով իրար կպցրած երկու փաթեթ: Մեկը լցված էր մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման 110 գրամ զանգվածով, մյուսը` մարիխուանայի նմանվող 612 գրամ զանգվածով:

Նշված տարածքում էր նաև 34-ամյա մի տղամարդ, որը նշված զանգվածները դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով Իրանից ներկրել էր Հայաստան: Այստեղ էր նաև նրա վարած «Հյունդայի ակցենտ» մակնիշի ավտոմեքենան:

Հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 01.55-ին տղամարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց Մեղրիի բաժնի ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթով կատարվում է նախաքննություն:

Նույն վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ոստիկանության Արտաշատի և Կապանի բաժինների ծառայողների հետ, ապրիլի 17-ին՝ ժամը 22.45-ին, Երևան-Երասխ ճանապարհին գտնվող գազալցակայանում հատնաբերեցին և ձերբակալեցին առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդու: Իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նա տեղափոխվեց նախ Արտաշատի, ապա` Կապանի բաժին: Ապրիլի 9-ից նա հետախուզվում էր հենց Կապանի բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։

Հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ