News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման եւ էդ սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք շփվել՝ կշփվեք, չեք ուզի շփվել՝ ոչ էլ կշփվեք։  Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էս պատմությունն ինչի՞ մասին է: Ինչ ասես ասում են իմ մասին, երեխեքիս մասին, կնգաս մասին, ծնողներիս մասին, տո նույնիսկ պապիս մասին: Ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ, կամ չեմ կարո՞ւմ հակադարձեմ:

Ոչ, ես հասկանում եմ, որ գալիս  էպահը, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի։ Քո հարգանքն էլ զոհաբարես, անունդ, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, բայց պիտի իմանաս՝ ինչի համար ես անում․ ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»։

Փաշինյանը կրկին ցույց տվեց Հայաստանի քարտեզը, որից հետո ներկաներից մեկը հարցրեց. «Իսկ Արծվաշենը մեջն ա՞»: Փաշինյանը դրական պատասխան տվեց եւ ցույց տվեց նաեւ առանձին Արծվաշենի «քարտեզը»:

Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Տավուշի սահմանամերձ համայնքներ: Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ  հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։

Այսօրվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ